
Պերսի Ֆոսեթը ծնվել է 1867 թվականին Մեծ Բրիտանիայում։ Երիտասարդ տարիքից նա ծառայել է բրիտանական բանակում, բայց ճակատագրական դարձավ նրա հետաքրքրությունը քարտեզագրության և անհայտ հողերի նկատմամբ։ 20-րդ դարի սկզբին նա միացավ աշխարհագրական արշավների և սկսեց ուսումնասիրել Հարավային Ամազոնիան։
Ֆոսեթը համոզված էր, որ Ամազոնի անտառներում գոյություն ունի կորած քաղաք, որին ինքը կոչում էր «Z»։ Նրա կարծիքով՝ այդ քաղաքը վկայում էր Ամազոնյան հնագույն ու զարգացած քաղաքակրթության մասին, որն անհետացել էր դարեր առաջ։
Ֆոսեթը բազմիցս վերադարձավ Ամազոն։ Նա դիմակայեց մալարիայի, թունավոր կենդանիների, թշնամական ցեղերի և սովի վտանգներին։
1925 թվականին Ֆոսեթը իր որդու՝ Ջեքի և ընկերոջ հետ մեկնեց իր վերջին արշավին։ Վերջին նամակը, որ նա ուղարկեց, գրված էր Բրազիլիայի անտառներից․ «Մի անհանգստացեք, եթե երկար ժամանակ լուր չլինի։ Մենք գնացել ենք քաղաք գտնելու»։
Դրանից հետո նրանք այլևս երբեք չվերադարձան։ Ոչ մի մարմին, ոչ մի ապացույց չգտնվեց:
Տարիներ շարունակ բազմաթիվ արշավախմբեր փորձեցին գտնել նրանց։
Ֆոսեթի անհետացումը դարձավ 20-րդ դարի ամենամեծ առեղծվածներից։ Նրա պատմությունը ոգեշնչեց գրքեր, ֆիլմեր ու հոլիվուդյան պատմություններ, այդ թվում «The Lost City of Z» ֆիլմը։
Այսօր էլ Ամազոնի ուսումնասիրողները երբեմն պնդում են, որ գտնում են հին քաղաքակրթության հետքեր, ինչը ցույց է տալիս, որ Ֆոսեթի տեսլականը կարող էր իրականություն լինել։